«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/109 Ա

03.04.2024

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Ֆարմ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը 2024 թվականի փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,200,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆարմ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը 2024 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 3-ի թիվ 14 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.


1. Գրանցել «Ֆարմ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին (մարտի 21-ին ներկայացրած լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ