«Կոնվերս Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/108 Ա
03.04.2024
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 3-ի թիվ 14 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ