«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Քոչար» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/106 Ա

01.04.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Քոչար» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 2024 թվականի մարտի 6-ի միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Քոչար» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ին:
3. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                      Արմեն Նուրբեկյան