«ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/96Ա

22.03.2024

«ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանատվության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 20.02.2024թ., 27.02.2024թ., 11.03.2024թ. և 14.03.2024թ. միջնորդագրերն ու  կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Վարդուհի Փափազյանին:
  2. «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Անի Թաթոյանին։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

      ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ