«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/91Ա

20.03.2024

«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 28-ի թիվ 9 արձանագրություն), «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ի կողմից «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հունվարի 31-ին և 2024 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 07.02.2024 թ. թիվ 1/47Ա որոշմամբ կասեցված՝ «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ