«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/88Ա
19.03.2024
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 13.02.2024թ., 27.02.2024թ., 19.03.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ