«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/87Ա

19.03.2024

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2024 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1/447 Ա որոշմամբ գրանցված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.      

  1. Գրանցել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1/447 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

       ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ