«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Եղեգնաձոր-1», «Գյումրի-1», «Վանաձոր» և «Արթիկ» մասնաճյուղերը գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/83 Ա

06.03.2024

«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Եղեգնաձոր-1», «Գյումրի-1», «Վանաձոր» և «Արթիկ» մասնաճյուղերը գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մարտի 6-ի թիվ 10 արձանագրություն) և «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ 2024թ. փետրվարի 12-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Եղեգնաձոր-1», «Գյումրի-1», «Վանաձոր» և «Արթիկ» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ