«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/82 Ա

06.03.2024

«Միկրո Կապիտալ Հայաստան» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մարտի 6-ի թիվ 10 արձանագրություն), ինչպես նաև «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ 2024թ. փետրվարի 9-ի, 2024թ. փետրվարի 15-ի, 2024թ. փետրվարի 23-ի, 2024թ. փետրվարի 27-ի և 2024թ. փետրվարի 29-ի միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ