«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/80 Ա

06.03.2024

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն 2024 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մարտի 6-ի թիվ 10 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի փետրվարի 21-ին ներկայացված 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ