«ԲԻԳ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/78 Ա
04.03.2024
«ԲԻԳ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման կարգը և շահագործման կանոնները» և հաշվի առնելով «ԲԻԳ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի փետրվարի 28-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ համաձայնություն «ԲԻԳ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 871 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 28-րդ փողոց, 1/1 շենք) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ