«Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/68 Ա
27.02.2024
«Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու համար 2024 թվականի փետրվարի 23-ին և 2024 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ