«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխություններին նախնական համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/72 Ա

28.02.2024

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխություններին նախնական համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 28-ի թիվ 9 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության 22.01.2024 թ., 05.02.2024 թ., 09.02.2024 թ. և 12.02.2024 թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ նախնական համաձայնություն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ