«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/70 Ա

28.02.2024

«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008 թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28․02.2024 թ. թիվ 9 արձանագրություն) և «Դայմենշն» ՓԲԸ կողմից 22․01.2024 թ․ և 15.02.2024 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Վազգեն Սարգսյանին «Դայմենշն» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ