«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/65 Ա
20.02.2024
«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 7 արձանագրություն), «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 14.11.2023 թ., 26.01.2024 թ. և 08․02․2024 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 22.11.2023 թ. թիվ 1/578Ա որոշմամբ կասեցված՝ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ