«ՇեյրսՊրո» փակ բաժնետիրական ընկերության «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/64 Ա
20.02.2024
«ՇեյրսՊրո» փակ բաժնետիրական ընկերության «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 7 արձանագրություն), «ՇեյրսՊրո» ՓԲԸ-ի կողմից «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, 2024 թվականի հունվարի 30-ին, փետրվարի 2-ին և փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 27.12.2023թ. թիվ 1/651 Ա որոշմամբ կասեցված՝ «ՇեյրսՊրո» փակ բաժնետիրական ընկերության «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՏԵՂԱԿԱԼ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ