«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/46.1 Ա
06.02.2024
«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թ. հունվարի 24-ի թիվ 4 արձանագրություն), «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 29.11.2023 թ., 08.12.2023 թ. և 16.01.2024 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.12.2023 թ. թիվ 1/640 Ա որոշմամբ կասեցված՝ «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ