«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/58 Ա

14.02.2024

«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008 թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.02.2024թ. թիվ 7 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի կողմից 15.01.2024 թ. և 06.02.2024 թ․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

          Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ժասմեն Մինասյանին:
  2. Գրանցել Սարգիս Սարիբեկյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

        ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ