«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/56 Ա

14.02.2024

«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.02.2024 թ. թիվ 7 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 18.01.2024 թ., 06.02.2024 թ. և 07.02.2024 թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցել Սամվել Ղուլյանին:
  2. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցել Տատյանա Մարգարյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

                                                               ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ