«Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/54 Ա

13.02.2024

«Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

       Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու համար 2024 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

   ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ