«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/51 Ա

07.02.2024

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 6 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Արմեն Վարժապետյանին։
  2. Գրանցել Նարինե Մալաքյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

                                             

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ