«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/50 Ա

07.02.2024

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով 2024 թվականի հունվարի 9-ի՝ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման միջնորդագիրը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Կասեցնել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման 30-օրյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ