«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/48 Ա

07.02.2024

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 150,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ որից 50,000,000,000-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 100,000,000,000-ը արտարժույթով (ԱՄՆ դոլար և/կամ եվրո), արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 6 արձանագրություն)`

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

            ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ