«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/47 Ա
07.02.2024
«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Կասեցնել «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ