«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/43 Ա

02.02.2024

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու համար 2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ