«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/42 Ա

02.02.2024

«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն  տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,    Հայաստանի   Հանրապետության   կենտրոնական   բանկի     խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ՍԻԹԻ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 30-ի դիմումը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Համաձայնություն տալ «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 836/21 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Օգոստոսի 23 փողոց, 4-րդ շենք 4/2») Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

    ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ