«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/40 Ա
31.01.2024
«ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.01.2024թ. թիվ 5 արձանագրություն) և «ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 10.01.2024թ. և 24.01.2024թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Հրաչիկ Քոչինյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ