«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/38 Ա

31.01.2024

«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31․01.2024 թ. թիվ 5 արձանագրություն) և «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ՝ 10․01.2024 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

     Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Վահան Մանուկյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

 

                                         ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ