«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գրանցված ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/402 Ա

15.07.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գրանցված ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.03.2020թ. արձանագրություն թիվ 12 և 15.07.2020թ. արձանագրություն թիվ 31), Կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ.-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշումը ինչպես նաև «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 26.03.2020թ.-ի բաժնետերերի ժողովի թիվ 2020-03/26 որոշումը՝ լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարիս Ստրոդսին:
2. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ագրիս Էվերտովսկիսին:
3. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռեյնիս Վայվարսին:
4. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի և տնօրինության նախագահի պաշտոններում գրանցված Վարդան Հովսեփյանին:
5. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցված Արթուր Քոչարյանին:
6. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրինության անդամի պաշտոններում գրանցված Քրիստինե Սելիմյանին:
7. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Անի Աբրահամյանին:
8. Գրանցումից հանել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Գոհար Սիմոնյանին:
9. Համարել վերը նշված ղեկավարներին գրանցումից հանված 26.03.2020թ.-ից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ