«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/35 Ա
29.01.2024
«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Համաձայնություն տալ «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ գրավատան կողմից 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ