«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/33 Ա

26.01.2024

«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և քննարկելով «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 30.11.2023թ. և 18.01.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխության գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 04.12.2023թ. թիվ 1/606 Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ