«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/28 Ա
24.01.2024
«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.01.2024 թ. թիվ 4 արձանագրություն) և «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 28.11.2023թ. և 04.12.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Վահագն Մանուկյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ