«ԷՖԵՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/26 Ա

24.01.2024

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (24.01.2024թ. թիվ 4 արձանագրություն), «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի կողմից 25.12.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

        Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել Լևոն Քոչարյանին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
  2. Գրանցել Սերգեյ Շահինյանին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

                                                  

            ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ