«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Խորենացի» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/24 Ա

24.01.2024

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Խորենացի» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.01.2024 թ. թիվ 4 արձանագրություն) և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 25.12.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Խորենացի» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Խորենացի» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ