«Էդգար Դանիելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/30 Ա

25.01.2024

«Էդգար Դանիելյան» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,    Հայաստանի   Հանրապետության   կենտրոնական   բանկի     խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 19-ի դիմումը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Համաձայնություն տալ «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 869 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալ. Մանուկյան 5 խանութ բնակելի մասով») Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

                                                              ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ