Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/22 Ա
23.01.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014 թ. թիվ 206 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգի» 2-րդ կետը, հաշվի առնելով «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ 29.12.2023 թ., 10.01.2024 թ. և 18.01.2024 թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված «Սմարթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ