«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/20 Ա
17.01.2024
«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.01.2024 թ. թիվ 3 արձանագրություն) և «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ 07.12.2023թ. և 26.12.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Վլադիմիր Թալալյանին:
2. Գրանցել Աստղիկ Ավետիսյանին «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան