«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/18 Ա

17.01.2024

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.01.2024թ. թիվ 3 արձանագրություն), «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից 18.12.2023թ., 11.01.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ալվինա Բալբաբյանին:
2. Գրանցել Անի Ամիրշադյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
3. Գրանցել Լիլիթ Խաչատրյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարի պաշտոնում:
4. Գրանցել Ժասմեն Մինասյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                                 Արմեն Նուրբեկյան