«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/17 Ա

17.01.2024

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին 

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2023 թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 607,000 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունվարի 17-ի թիվ 3 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 607,000 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                          Արմեն Նուրբեկյան