«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/14 Ա

15.01.2024

«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Ինվեսթմենթս Սոլյուշնս» ՍՊԸ-ի «ԷյԷմԷֆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու համար 11.01.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

        Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի՝ նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ                                                                                           Արմեն Նուրբեկյան