«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/15 Ա

15.01.2024

«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող  համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 9-ի դիմումը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Համաձայնություն տալ «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 836/20 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ Ե. Թադևոսյան փողոց 12/20 շինություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

               Հայաստանի Հանրապետության
               կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                        Արմեն Նուրբեկյան