Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

  Որոշում թիվ 1/13 Ա

11.01.2024

Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ  իրականացնելու մասին

      Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ   և  395 -րդ   հոդվածները՝

          Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտին՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2024 թվականի հունվարի 20-ից մինչև 2024թվականի  դեկտեմբերի 31-ն ընկած  ժամանակահատվածում  իրականացնել օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
  2. Հաստատել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի վրա։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ