«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/12 Ա

10.01.2024

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (10.01.2024թ. թիվ 2 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից 27.12.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

        Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամի պաշտոնում գրանցված Վահե Դալյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

                                                  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ