«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության պատասխանատու ակտուարի պաշտոնում գրանցված Զարուհի Հակոբյանին գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/8 Ա
10.01.2024
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության պատասխանատու ակտուարի պաշտոնում գրանցված Զարուհի Հակոբյանին գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (10.01.2024թ. թիվ 2 արձանագրություն) և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության՝ 27.12.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության պատասխանատու ակտուարի պաշտոնում գրանցված Զարուհի Հակոբյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ