«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/3 Ա

09.01.2024

«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 12.12.2023թ., 22.12.2023թ. և 28.12.2023թ. ներկայացված միջնորդագրերը՝

 Ո րոշում եմ.         

  1. Գրանցումից հանել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Վինչենցո Տրանիին:
  2. «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Զամիրա Նազիրբեկովային:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

         

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ