«ԱԳՐՈԼԻԶԻՆԳ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արարատ ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/2 Ա

09.01.2024

«ԱԳՐՈԼԻԶԻՆԳ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արարատ ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական  բանկի  խորհրդի  2008 թվականի հուլիսի 1-ի  թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 5-րդ գլուխը, հաշվի առնելով «ԱԳՐՈԼԻԶԻՆԳ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 11.12.2023թ., 13.12.2023թ. և 21.12.2023 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո րոշում եմ. 

  1. Գրանցել «ԱԳՐՈԼԻԶԻՆԳ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արարատ ներկայացուցչությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

                  

                                                                  ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ