«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/1 Ա

03.01.2024

«Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.01.2024թ. թիվ 1 արձանագրություն), «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից 25.12.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

         Ո րոշում եմ. 

  1. Գրանցումից հանել «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Կարեն Պետրոսյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ