Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթների առք ու վաճառքի գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/442 Լ
01.09.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթների առք ու վաճառքի գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթները՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հաստատել «Արտարժույթների առք ու վաճառքի գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի» օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ֆինանսական վարչությանը` մինչև սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի` գործող առևտրային բանկերի հետ կնքումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ձեռնարկում կատարել համապատասխան լրամշակումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ