Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023թ. հունիսի 21-ի թիվ 1/319 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/665 Ա
29.12.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023թ. հունիսի 21-ի թիվ 1/319 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 25.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 2023թ. հունիսի 21-ի ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ» թիվ 1/319 Ա որոշման 1-ին կետի «02.01.2024թ.» ամսաթիվը փոխել «19.06.2024թ.» ամսաթվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ