«ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/662 Ա
29.12.2023
«ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանատվության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ 15.11.2023թ., 17.11.2023թ., 24.11.2023թ., 01.12.2023թ., 04.12.2023թ. և 18.12.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Անի Թաթոյանին:
- «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Վարդուհի Փափազյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ